Sunday, May 5, 2024
Նորություններ

Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը

Բելգիայում վերջին օրերին հայտնաբերվել են կապիկների ջրծաղիկի առաջին դեպքերը: Ուրբաթ օրը նման լուր է տարածել «La Libre Belgique» թերթը։

Պերբերականի տվյալներով՝ Բելգիայում գրանցվել է հիվանդության երկու դեպք։

Թերթը նշում է, որ այս ջրծաղիկով վարակման մի քանի դեպք արդեն գրանցվել է Իտալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Նաև ուրբաթ օրը Ֆրանսիայում հայտարարվեց հիվանդության առաջին դեպքը։

Պարբերականը դիմել է Բելգիայի բժշկական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ ինֆեկցիոնիստ Իվ Վան Լետեմին՝ հիվանդության ախտանշանների մասին հարցով։

Մասնագետի խոսքով՝ կապիկի ջրծաղիկի ախտանշաններն են՝ հազը, ջերմությունը, գլխացավը, մարմնի ցավը, ավշային հանգույցների այտուցվածությունը, ինչը սկզբում ստիպում է մտածել գրիպի կամ COVID-19-ի մասին։

Այդ հիվանդություններից կապիկի ջրծաղիկի տարբերությունն այն է, որ մեծ բշտիկները կարող են տարածվել ամբողջ մարմնով, որոնք աստիճանաբար վերածվում են թարախաբշտիկների՝ ջրծաղիկի նման:

Ըստ մասնագետի՝ վիրուսի ինկուբացիոն շրջանը սովորաբար 7-14 օր է։ Որոշ դեպքերում դա կարող է տևել մինչև 21 օր:

Եվրոպայում հիվանդության առաջին դեպքերը բժիշկներին հիմք են տալիս ենթադրելու, որ վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Այն փոխանցվում է նաև կենդանուց մարդկանց ։

Կապիկի ջրծաղիկի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։ Ներկայումս բուժում չկա, բայց ախտանշանները հաճախ ինքնուրույն են անցնում 14-ից 21 օրվա ընթացքում:

«Այս հիվանդությունը մնում է հազվադեպ և մարդկանց մոտ ոչ շատ վարակիչ», -ասվում է La Libre Belgique-ի հրապարակման մեջ:
Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook