Friday, May 3, 2024
Նորություններ

Բժշկական օգնության և սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ ընդունվեցին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

«Պետությունը, ի դեմս առողջապահության նախարարության, մի կարևոր գործառույթ ունի՝ ապահովել բնակչության բժշկական օգնության և սպասարկման շարունակականությունը և ֆիզիկական հասանելիությունը: Նախագծով առաջարկվում է, որ այն անձինք, ովքեր նպատակային ծրագրերի շրջանակում ընդունվել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, բարձրագույն ուսումնական հաստատություն, նրանց ուսման համար պետությունը վճարում է, ըստ այդմ՝ լիազոր մարմնի հետ պարտավորություն են ստանձնում կնքել համապատասխան պայմանագիր և առնվազն 3 տարի աշխատել այն բժշկական հաստատությունում, ուր կուղղորդի լիազոր մարմինը»,- ասաց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Զեյնալյանի, ծագել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանում կա բժիշկների անհամաչափ բաշխվածություն:

«Երևանում ունենք բժիշկների գերկուտակում, մոտավորապես 2.5 անգամ ավել է, քան միջինը»,- նշեց Զեյնալյանը:

www.1lurer.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook