Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուսական միզամուղ միջոցներ

Ազատաքեղ- 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել մի քանի ժամ, քամել:  Խմել օրական 3 անգամ կեսական բաժակ:

Բազուկ – ուտել խաշած տերևները:

Գիհի- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ  եռասրած,սառեցրած ջուր,թրմել 3 ժամ, քամել: Խմել օրվա ընթացքում: Երիկամների հիվանդության դեպքում  հարկավոր է զգույշ լինել:get

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են գիհու իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով` փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները (խոսքը կազակական գիհու մասին է) թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է` ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուժական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը: Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի, նյարդային և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին` քոսի, ռևմատիզմի, պոդագրայի և այլ դեպքերում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որն անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է` գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթն, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:

Եղինջ- խմել հյութը:

74100Թզենի- 3 հատ չորացրած թուզը լցնել 2 բաժակ ջրի մեջ, մի քիչ եռացնել: Կրակից վերցնել պահել 10րոպե, քամել և խմել մաս-մաս, 1 օրվա ընթացքում:

Շաղգամ-բուսահումքը մանրել: 2 ճաշի բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Ստացված հեղուկը խմել  օրվա ընթացքում 4 անգամ, 1/4- ական բաժակ:

Գիհու պտուղները` 60 գրամ, հոռոմ-սամիթի պտուղները և բիանի արմատները 20-ական գրամ, խառնել միմյանց, փոշիացնել: 1ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ տաք ջուր, թողնել 6 ժամ, ապա եռացնել  գոլորշու վրա 15 րոպե: Ստացված հեղուկը քամել, խմել  մաս-մաս 1 օրվա ընթացքում

Գիհու պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր, մանրացրած հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 2 ժամ, որից հետո այն ըմպում որպես միզամուղ` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 10 գ չոր պտուղը 200 մլ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook