Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվարին գրանցվել է 94 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի փետրվարին գրանցվել է 94 ծնունդ՝ 49 տղա, 45 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 40 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 23 երեխա՝ Սեւանի, 20 երեխա՝ Վարդենիսի, 10 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2022 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել էր 79 ծնունդ՝ 44 տղա, 34 աղջիկ, ինչը փաստում է, որ այս տարվա ծնունդներն ավելացել են 15-ով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook