Friday, May 3, 2024
Նորություններ

Գիտնականները հայտնել են երեխաների համար հեռախոսային հավելվածների անսպասելի օգտակարության մասին

Մանկական ճարպակալման կանխարգելումը շուտով կարող է զգալի առաջընթաց գրանցել հավելվածի շնորհիվ, որը երեխաներին կսովորեցնի ցատկել, վազել եւ գնդակ նետել:

Նախադպրոցական տարիքի գրեթե բոլոր երեխաները ֆիզիկապես ակտիվ են օրվա առնվազն մի մասը: Խնդիրն այն է, որ գնդակ խաղալու հնարավորություն չունեցող նախադպրոցականները չեն զարգացնում տարրական դպրոցում ավելի կազմակերպված սպորտային եւ բացօթյա միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ հիմնական հմտությունները: Երբ երեխաները մեծանում են, նրանք ավելի նստակյաց են դառնում, ինչը նրանց զրկում է ուժեղ սիրտ եւ մկաններ ձեւավորելու հնարավորությունից եւ մեծացնում է ճարպակալման եւ այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը:

Pediatrics ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ հավելվածների վրա հիմնված 12-շաբաթյա ծրագիրը բարելավել է երեխաների շարժական հմտությունները միջինում 15.5 տոկոսային կետով՝ դրանք միջինից ցածրից միջինի հասցնելով:

Հետազոտությանը մասնակցել է 3-ից 5 տարեկան 72 երեխա: Նախադպրոցական տարիքի երեխաները պատահականության սկզբունքով բաժանվել էին երկու խմբի: Երկու խմբերում էլ ծնողները ներբեռնել են հետազոտության համար հավելվածն իրենց հեռախոսներում։ Ծնողների մի խումբը հավելված է ստացել, որը 3 ամսվա ընթացքում գործողություններ, դասեր եւ խաղեր է առաջարկում՝ երեխաների մոտ «ազատ խաղի» զարգացմանը նպաստելու համար: Մյուս խմբում ծնողները հավելված էին ներբեռնել, որը կառուցվածքային գործողությունների 3-ամսյա ծրագիր էր առաջարկում՝ ուղղված վեց շարժական հմտությունների՝ ցատկելու, նետելու, սահելու, հարվածելու ցատկելու եւ բռնելու ունակություններին, օրական 12 րոպե հավելվածի միջոցով:

Հավելվածը ստացած երեխաները զգալիորեն բարելավել են իրենց շարժական հատկությունները՝ նախադպրոցական տարիքի մյուս երեխաների համեմատ, ովքեր ստացել էին ազատ խաղի համար հավելվածը:

Բացի այդ, կառուցվածքային պարապմունքների ավարտից երեք ամիս անց շարժական հմտությունների զարգացման համար խմբի երեխաները շարունակում էին այդ հմտությունների ավելի բարձր մակարդակ պահպանել: Մինչդեռ ազատ խաղի խմբի երեխաների մոտ շարժական հմտությունները նվազել էին:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook