Tuesday, May 7, 2024
Նորություններ

Դեղատնային գործունեության լիցենզիան կարող է ընդհուպ կասեցվել անօրինական ներկրված և կեղծ դեղեր վաճառելու համար

Հայաստանում դեղատներում անօրինական ներկրված և կեղծ դեղեր վաճառելու համար տուգանքի չափերը կբարձրանան, կարող է ընդհուպ լիցենզիան ժամանակավոր կասեցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Նախագծով նախատեսվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ հավելյալ գործիք՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Տեսչական մարմնին իրավունք է տրվում ստուգումների շրջանակում իրականացնել հսկիչ գնում, որն ուղղված է դեղատներում վաճառվող, ՀՀ-ում անօրինական ներկրված և կեղծ դեղերը հայտնաբերելուն»,-ասաց Զեյնալյանը:

Նախատեսվում է տուգանքների խստացում: Պատգամավորը նկատել է՝ հաշվի առնելով, որ հիմնականում անօրինական ներկրվում է թանկարժեք և մեծ շահույթ ապահովող դեղորայքը, տնտեսավարողները նախընտրում են վճարել այդ տուգանքը և շարունակել վաճառել այդպիսի դեղորայք: Այդ պատճառով պատգամավորները որոշել են տուգանքների չափը բավականին ավելացնել: Մինչև 5 փաթեթ նմանատիպ դեղորայք հայտնաբերելու դեպքում տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5 փաթեթից ավելիի դեպքում՝ 2000-ապատիկի չափով, 1 տարվա ընթացքում նույն խախտումը կրկին հայտնաբերելու դեպքում նախատեսվում է լիցենզիայի գործունեության կասեցում մինչև 2 ամիս ժամկետով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook