Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Դժվարաշնչությունը հղիության ժամանակ

🤷‍♀️Հղիության ընթացքում հաճախ է դիտվում քթային դժվարաշնչություն։
Առաջացման պատճառներից են՝
📌 Հղիի օրգանիզմի հորմոնալ փոփոխություններ ՝ պրոգեստերոնի և էստրոգենի գերարտադրություն
📌 Օրգանիզմում շրջանառվող արյան ծավալի մեծացում, որը դիտվում է քթի խոռոչի լորձաթաղանթի և ստորին խեցիների շրջանում
📌Արգանդի ծավալի մեծացմանը զուգընթաց գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս՝ ստամոքսի թթվային պարունակության հետհոսք դեպի կերակրափող և ըմպան/քթըմպան, որի հետևանքով դիտվում է այտուց
📌Էմոցիոնալ սթրեսս ( հղիությունն ինքնին սթրես է կնոջ համար):
Ախտանշանները մեղմելու համար խորհուրդ է տրվում ՝
💊Խմել շատ հեղուկ
💊 Ապահովել սենյակի օդի խոնավությունը
💊 Քնել գլխատակը բարձր դիրքում
💊 Քթի խոռոչը լվանալ աղաջրային լուծույթներով
💊 Խուսափել ծխախոտի ծխից
և աղտոտված օդի միջավայրում գտնվելուց:
Հղիության ընթացքում առաջացած դժվարաշնչության հաճախականությունը շատ բարձր է, յուրաքանչյուր հինգերորդ հղի կին բախվում է այս խնդրի հետ, որը կարող է զարգանալ հղիության ցանկացած ժամանակահատվածում, բայց առավել հաճախ 12-ից մինչև 38 շաբաթականում ։
Դժվարաշնչությունը (եթե մինչ հղիությունը խնդիր չի եղել) սովորաբար ծննդալուծումից 3-4 շաբաթ անց կարգավորվում է:
Գանգատների դեպքում դիմեք ԼՕՌ բժշկի ։Առողջություն
Նյութը ` Dr.Astine Sargsyan👩‍⚕️

Leave a Reply

x Close

Like Us On Facebook