Ի՞նչ է միջերկրածովյան սննդակարգը: Եվ արդյոք այն ուղղակի սննդակարգ է
Առաջին «հայացքից» այն միջերկրածովյան տարածաշրջանին բնորոշ սննդի տեսակ է, կարծես թե այդպես է, բայց ի տարբերություն այլ սննդակարգերի…
Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների ցանկում
Առողջ ապրելակերպի լավագույն սննդային տարբերակներից մեկն է:
Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են սրտաբանական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, աուտոիմուն և այլ հիվանդությունների կանխարգելման և ընթացքի վրա դրական ազդեցության փաստը:
Որպես կանոն, առողջ մարդիկ սննդակարգին հակացուցումներ չունեն, երևի թե միայն կոնկրետ սննդատեսակի նկատմամբ անհատական անտանելիությունը:
Բուժական նպատակներով՝ անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:
Միջերկրածովյան սննդակարգի առաջին բուրգը մշակվել է 1993թ. ԱՄՆ-ում, և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ օպտիմիզացվել է:
Սկզբունք. Բուրգի ներքևում սննդակարգի հիմնական սննդատեսակներն են, վերևում` հազվադեպ օգտագործման:
Միջերկրածովյան սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, լոբազգիներ, ընդեղեն, սերմեր, ծովամթերք
Կարմիր մսի օգտագործումը սահմանափակվում է, ոչ հաճախ քան շաբաթը 1 անգամ (տավարի, խոզի, ոչխարի միս)
Խորհուրդ է տրվում մսամթերքի պակասը լրացնել օգտագործելով ձուկ և ծովամթերք, ավելի քիչ՝ թռչնամիս
Սննդակարգի էներգիայի հիմնական աղբյուրը ձիթապտղի ձեթն է
Կաթնամթերքից խորհուրդ է տրվում ցածր յուղայնությամբ յոգուրտներ, մածուն, հնեցված պանիրներ
Խմորեղենը և մակարոնեղենը օգտագործել միայն ամբողջական հացահատիկից ստացված
Աղանդեր – զերծ մնացեք քաղցրավենիքից և թխվածքեղենից
Որպես աղանդ օգտագործեք թարմ մրգեր և հատապտուղներ
Խորհուրդ է տրվում կարմիր անապակ գինու չափավորօգտագործումը
Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ 2 լիտր մաքուր, ոչ գազավորված ջուր
Հավասարակշռեք Ձեր սննդակարգը վերը նշված սննդամթերքներից. 60%-ածխաջրեր, 30%-ճարպ, 10%-սպիտակուց
Միջերկրածովյան սննդակարգի հիմնական խորհուրդներից մեկը ակտիվ կենսակերպն է ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը
Ահա թե ինչու միջերկրածովյան սննդակարգը համարվում է ոչ միայն ուղղակի սննդակարգ, այլ ավելի շուտ կենսակերպ, և նույնիսկ առողջ կենսակերպ…
Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան