Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչու՞ է քո արյունատվությունը կարևոր

Կյանք փրկելու շատ ճանապարհներ կան և արյունատվությունը դրանցից մեկն է:
‼️ Ինչու՞ է քո արյունատվությունը կարևոր
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ Գայանե Պետրոսյանի խոսքով` չկան արյան, թրոմբոցիտների, պլազմայի փոխարինիչներ։ 💉 Արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկման ենթակա պացիենտները կարիք ունեն հենց Ձեր նման մարդկանց արյունատվությունների։
🤔Ովքեր տարակուսում են իրանց առաջին արյունատվության հարցում, հաճախ համոզվում են, որ արյունատվության գործընթացը բավականին հեշտ է և կյանք փրկելը խորը երջանկացնող է։
📢Մի քանի փաստ արյունատվության մասին ⤵️
🩸 Մեկ արյունատվությունը կարող է փրկել մինչև 3 մարդու կյանք։
🩸 Ամբողջական արյան դոնացիան ամենատարածված արյունատվության տեսակն է:
🩸 Արյունատվության ընթացքում Ձեր հանձնած արյունը կարող է բաժանվել երեք բաղադրիչների՝ էրիթրոցիտային և թրոմբոցիտային զանգված և պլազմա:
🩸 Պատկերավոր ասած՝ միջինում չափահաս մարդն ունի 10 պարկ արյուն և ամբողջական արյան դոնացիայի ընթացքում վերցվում է մեկ պարկ, որը շատ արագ վերականգնվում է։
🩸Էրիթրոցիտային զանգվածն ունի կարճ պահպանման ժամկետ՝ 6 շաբաթ (42 օր)։
🩸 Ամբողջական արյան դոնացիան տևում է մոտավորապես 10-15 րոպե։
🩸 Ամբողջական արյան դոնացիան կարող եք կատարել յուաքանչյուր 56 օրը մեկ:
📌Մասնագետները խրախուսում են հաճախ կատարել արյունատվություններ։
☎️Մանրամասների համար կարող եք զանգահարել Արյունաբանական կետ (+374 11) 010 301000, ներքին՝ 441:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook