Saturday, May 4, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ինչու են ուտելիքի մատուցման այդ ձևին անվանում Շվեդական սեղան և որտեղից է այն գալիս

«Շվեդական սեղան»-ի (шведский стол) մասին մենք լսել ենք մանկությունից: Սա սննդի մատուցման  ոճ է, երբ բոլոր ուտեստները դրվում են ընդհանուր սեղանի վրա: Մարդը կարող է վերցնել,այն ամենը, ինչ ուզում է և որքան ուզում է:

Այն շատ ընդունված է հանգստավայրերում: այժմ շատերը, մերբ մեկնում են հանգստնի, մինագամից ճշտում են, թե արդյոք սնունդն այդ վիճակով է մատուցվում: Շատերի մոտ  միանգամից հարց է առաջանում, թե ինչու է շվեդական սեղանը կոչվում հենց այդպես:

Պատասխանը բոլորի մոտ մեկ բացատրություն է ունենու, որ ուտեստների մատուցման նման ձևը հորինվել է հենց Շվեդիայում: Դրանու որոշակի ճշմարտություն կա, բայց քիչ:

Շվեդական սեղանը սկանդինավյան ավանդույթ է, որը ժամանակի ընթացքում ընդունվել է ամբողջ աշխարհում։ Դրա ստեղծման պատմությունը սկսվել է հեռավոր անցյալում:

Սառը խիստ կլիմայի պատճառով սկանդինավյան երկրների բնակիչները շատ մթերքներ էին պատրաստում։ Մառաններում միշտ եղել են աղակալած ձկներ, ապխտած միս, արմատապտուղներ։

Երբ հյուրերը գալիս էին, հոգատար տերերը սեղանի վրա էին դնում բոլոր սառը խորտիկներն ու տաք ուտեստները։ Առատորեն ծածկված սեղանը հյուրերի և տան հարստության նկատմամբ հարգանքի դրսևորում է:

Շվեդական սեղանի սկզբունքով ինքնասպասարկման դեպքում սրահում գտնվում է մեկ կամ մի քանի սեղան, որոնց վրա դրված են նախուտեստներ, առաջին և երկրորդ ուտեստներ` պատրաստված ձկից, մսից, բանջարեղեն, պանրի տեսականի, աղանդեր։

Հյուրը, անցնելով սեղանների կողքով, կարող է վերցնել իր նախընտրած ուտեստը։ Նա կարող է ուտեստը ինքնուրույն դնել ափսեի մեջ կամ խնդրել մատուցողին։

Նյութը ՝ armnice.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook