Լայնական նեղացած կոնք
Վերջին տարիներին արձանագրվում է լայնական նեղացված կոնքի հաճախացման միտում, կազմում է նեղ կոնքերի 45% և պայմանավորված է աքսելերացիայի գործոնով սեռական հասունացման շրջանում մարմնի բուռն երկարացմամբ: Բացի այդ, ներկայումս աղջիկների զարգացումը ընթանում է զգալի հուզա-հոգեկան ծանրաբեռնվածության, ստրեսային իրադրությունների, ուժեղացած սպորտային պարապունքների պայմաններում, որն առաջացնում է օրգանիզմի փոխհատուցողական հիպերֆունկցիա, որն էլ վերջին հաշվով հանգեցնում է լայնական նեղ կոնքի ձևավորմանը:
Առանձնահատկությունները
- Առաջանում է, երբ սրբոսկրը ներս է սեղմված զստոսկրի թևերի միջև, լայնական չափսերը փոքրացած են 1-1,5սմ, նորմալ ուղիղ չափսերի դեպքում:
- Փոքր կոնքի մուտքը կլորավուն է կամ երկարաձիգ-ձվաձև:
- Սրբոսկրը հաստացած է: