Sunday, May 5, 2024
Նորություններ

Լիդա Մուրադյանը ճանաչվել է «Տարվա բժիշկ»․ International Media Holding

Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:

Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

International Media Holding-ն ամփոփել է անցկացված հարցման արդյունքները:

Ընտրվել են առաջադրված անվանակարգերի հաղթողները:

Մրցանաբաշխության ժամանակ International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն անձամբ պարգևատրեց նրանց:  

«Տարվա բժիշկ» անվանակարգում մրցանակը տրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրեն Լիդա Մուրադյանին, ով, հավատարիմ մնալով Հիպոկրատի իր երդմանը, անձնվիրաբար աշխատում է՝ շարունակելով մարդկանց նվիրել ամենաթանկը՝ առողջություն։ Հայաստանում մեծ է մարդկանց թիվը, ովքեր երախտագիտության անսահման զգացողությամբ են լցված Լիդա Մուրադյանի հանդեպ, քանի որ նրանց կյանքի որակը բարելավվել է  հենց այս բժշկի ամենօրյա ջանքերի արդյունքում:

Նյութի աղբյուրը՝ lurer.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook