Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ աջակցություն կստանա 3750 շահառու հղի կին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 3750 հղի կանայք ապրիլի 10-ից կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Ապրիլի 10-ից կսկսի 7-րդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում կամ անձամբ իրենք չէին աշխատում, կամ էլ միայնակ են։ Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, որոնք մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի հետ, որպեսզի հասկանանք, թե նրանցից ովքեր են այս ծրագրի շահառուներ։ Խոշոր ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ լրացվում է»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ արդեն իսկ նույնականացված շուրջ 3750 հղի կանայք ապրիլի 10-ին կկարողանան ստանալ իր միանվագ աջակցությունը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։ 

 Լիլիթ Դեմուրյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook