Saturday, May 4, 2024
Նորություններ

Կառավարությունը հաստատեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափը բարձրացնելու մասին նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափը բարձրացնելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել`

  • նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն),
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
  ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (33000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։

Իրավաբան.net

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook