Կեռատոկոնուսի բուժում. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Կեռատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար:
Արդեն շուրջ 10 տարի է, ինչ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ <<Նորագույն ախտորոշման և լազերային>> բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:
Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:
Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում:
Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կեռատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով՝ կանգ է առնում կեռատոկոնւսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:
Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգ մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85 % դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92% -ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել` +374 99585928