Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կերակրափողի քաղցկեղ

Կերակրափողը 25սմ երկարությամբ, մկանային խողովակ է, որը կոկորդը կապում է ստամոքսին:
Քաղցկեղը սկսվում է, երբ առողջ բջիջները փոխվում են և սկսում են անվերահսկելիորեն աճել` ձևավորելով ուռուցքային զանգված:
Տարբերում են կերակրափողի քաղցկեղի 2 հիմնական տեսակ․
• Տափակաբջջային կարցինոմա. Այս տեսակը սկսվում է կերակրափողի վերին և միջին երրորդականը պատող տափակ էպիթելային հյուսվածքի բջիջներից։
• Ադենոկարցինոմա. Այս տեսակը սկսվում է գեղձային էպիթելում, որը ծածկում է կերակրափողի ստորին երրորդականը՝ կերակրափողի և ստամոքսի միացման հատվածը:
Հետևյալ գործոնները կարող են մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը.⤵️
• Տարիք․
• Սեռ.
• Ռասա.
• Ծխախոտ.
• Ալկոհոլ.
• Բարրեթի կերակրափող.
• Սննդակարգ․
• Ճարպակալում․
• Նատրիումի հիդրօքսիդ.
• Ախալազիա․
• Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ)․:
Կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդիկ կարող են ունենալ ստորև նշված ախտանիշները կամ նշանները⤵️
• Դժվար կամ ցավոտ կլլում, մասնավորապես հաց🍞 , միս 🍗 կամ հում բանջարեղեններ 🫑 ուտելիս: Երբ ուռուցքը աճում է, այն կարող է արգելափակել ստամոքսի ուղին: Նույնիսկ հեղուկի կլլումը կարող է ցավ առաջացնել
• Կրծքավանդակում ճնշման կամ այրոցի
🔥 զգացում;
• Մարսողության խանգարում և այրոց;
• Փսխում 🤢 ;
• Սննդից հաճախակի խեղդոցներ;
• Անբացատրելի քաշի կորուստ ⚖️;
• Հազ կամ ձայնի խռպոտություն;
• Ցավ կրծոսկրի հետևում կամ կոկորդում։
💡Մանրամասն կարդալու համար անցեք հետևյալ հղումով ՝ https://bit.ly/3N1x1rz

Leave a Reply

x Close

Like Us On Facebook