Friday, May 3, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հայտնի են այն երկրները, որտեղ ամենաշատ հյուրանոցներն են կառուցվում

Ամբողջ աշխարհում հաջորդ տարի նախատեսվում է կառուցել ավելի քան մեկ միլիոն հյուրանոցային համար, սակայն տարածաշրջանների մեծ մասում համավարակի եւ գնաճի պատճառով գործընթացը դանդաղել է, հայտնում է АТОР-ը՝ վկայակոչելով STR խորհրդատվական ընկերության տվյալները։

Ապագա նախագծերի մոտ կեսը Եվրոպայի երկրներում է, իսկ մնացածը Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Մերձավոր Արեւելքում։ Փորձագետները վերլուծել են հյուրանոցային շուկայի համաշխարհային զարգացումը 2022 թվականի առաջին 9 ամիսներին։

Սեպտեմբերի դրությամբ Եվրոպայում նախատեսվում է մոտ 505 000 նոր համար կառուցել, ինչը 8,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս ընդհանուր թվից 198 000 համարներն արդեն կառուցվում են, իսկ մոտ 144 000-ը գտնվում է վերջնական պլանավորման փուլում: Առաջատար երկրներն են՝ Գերմանիան (ավելի քան 38 000 համար) եւ Մեծ Բրիտանիան (29 000 համար)։ Ամենաքիչը Իսպանիայում են ցանկանում նոր հյուրանոցներ կառուցել:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում ընդհանուր առմամբ ծրագրված է ավելի քան 900 000 համար (մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը մինուս չորս տոկոս): Նոր հյուրանոցների մեծ մասը կհայտնվի Չինաստանում (գրեթե 312 000) եւ Վիետնամում (ավելի քան 28 000):

Ամերիկայում կառուցման փուլում է 207 000 համար (9,2 տոկոսով պակաս, քան 2021 թվականի սեպտեմբերին), իսկ ընդհանուր առմամբ կհանձնվի ավելի քան 740 000 համար։ Հյուրանոցային նախագծերի մեծ մասը կիրականացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում:

Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում նախատեսված սենյակների թիվը տարեկան կտրվածքով աճել է մոտ 19 տոկոսով՝ անցնելով 75 500-ը։ Ըստ STR-ի՝ նոր հյուրանոցների կառուցման ամենամեծ դինամիկան կենտրոնացած է Մերձավոր Արեւելքում։ Այս գործընթացը ղեկավարում են Սաուդյան Արաբիան (39 000 համար) եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (32 000): ԱՄԷ-ում նոր հյուրանոցների առաջացման կատալիզատորը Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումն է:

Սաուդյան Արաբիան հայտարարել է մինչեւ 2030 թվականը 310 000 նոր հյուրանոցային համարների բացման մասին։ Այդ նպատակների համար կծախսվի մոտ 110 մլրդ դոլար։ Մասնավորապես, քննարկվում է օդապարիկների վրա հյուրանոցային համալիրի կառուցումը։ Նոր պրեմիում հյուրանոցներ կհայտնվեն Մերձավոր Արեւելքի պատմության մեջ առաջին Trojena լեռնադահուկային հանգստավայրում, որը կկառուցվի մինչեւ 2026 թվականը՝ ապագայի NEOM քաղաքում՝ Աքաբայի ծոցից 50 կիլոմետր հեռավորությամբ։

NEWS.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook