Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Հղիների կողմից ծխախոտի,ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքները

Ծխախոտի,ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումից պետք է հրաժարվեն բոլորը,և հատկապես հղիները:

Ծխախոտ: Ծխելու միջոցով հղի կնոջ օրգանիզմ թափանցած բոլոր թունավոր և վնասակար նյութերը արյան շրջանառությամբ փոխանցվում են պտղին:Հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը կարող է հանգեցնել՝պտղի թերի զարգացման (հասակի և քաշի նորմայից ցածր ցուցանիշներ),պտղի շնչառական համակարգի տարբեր խնդիրների,վիժման:

Ալկոհոլ: Հղիության ընթացքում օգտագործած ալկոհոլը արյան շրջանառությամբ մուտք է գործում պտղի օրգանիզմ:Հղիության ընթացքում ալկոհոլի չարաշահումը կարող է պատճառ հանդիսանալ պտղի մոտ տեսողական,լսողական խանգարումների առաջացման,ինչպես նաև պտղի սիրտ-անոթային և ոսկրային համակարգերում տարբեր ախտաբանական երևույթների ի հայտ գալուն:Ալկոհոլի օգտագործումը կարող է մեծ բացասական ազդեցություն թողնել նաև պտղի նյարդային համակարգի զարգացման վրա և հանգեցնել երեխայի մոտ մտավոր խնդիրների առաջացմանը:

Թմրանյութեր: Հղիներին խստիվ արգելվում է թմրանյութերի օգտագործումը,քանի որ թմրանյութերը բացասական ազդեցություն են թողնում պտղի բացառապես բոլոր օրգան համակարգերի վրա,բացի այս հղիության ընթացքում հաճախակի թմրանյութեր օգտագործած կնոջից ծնվում է թմրանյութային կախվածություն ունեցող երեխա:

Նյութի հեղինակ՝ Բժ.Հայկ Քոչարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook