Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ:

Դասակարգումը

Պայմանավորված գործընթացում ընդգրկված հոդերի քանակով՝ տարբերվում են մոնոարթրիտներ, օլիգոարթրիտներ և պոլիարթրիտներ: Ռևմատոիդ արթրիտները կարող են լինել դանդաղ պրոգրեսիվող և արագ պրոգրեսվող: Ըստ  հիվանդության ակտիվության՝ տարբերում են չորս աստիճաններ՝ զրոյական, առաջին/ նվազագույն/, երկրորդ/միջին/, երրորդ /բարձր/:

Ախտորոշումը

Հիվանդները սովորաբար գանգատներ չունեն, հոդերը հանգիստ են, առանց բորբոքային երևույթների և հեղուկի առկայության: Արյան ցուցանիշներն  առանց շեղումների  են:

Առաջին աստիճանի  ակտիվության դեպքում հոդերում առկա է թույլ արտահայտված ցավոտություն և կաշկանդվածություն, հատկապես առավոտյան ժամերին: Հոդի շրջանում շոշափումը ցավոտ է:

Գործընթացի ակտիվության երկրորդ աստիճանի դեպքում նույնիսկ հանգիստ վիճակում առկա  են ցավեր, որոնք ուժեղանում են հոդերի շարժումների դեպքում կամ շոշափելիս:

Ակտիվության երրորդ աստիճանի դեպքում հոդերի ցավերը խիստ արտահայտված են, շարժումները՝ կականդված և ցավոտ:
Ռևմատոիդ արթրիտի զրոյական աստիճանի դեպքում ռենտգենաբանական նշանները բացակայում են:

Առաջին աստիճանի դեպքում նկատվում են նվազագույն ռենտգենաբանական նշաններ: Կարող են դիտվել ոսկրերի հոդածայրերի օստեոպենիա, հոդում՝ էքսուդատի առկայության անուղղակի նշաններ:

Հիվանդության երկրորդ աստիճանի դեպքում, բացի օստեոպենիայից կարող են հայտնաբերվել հոդաճեղքի նեղացում և այլն:
Երրորդ աստիճանի դեպքում ռենտգենագրամներում հոդի խիստ արտահայտված դեֆորմացիայի դեպքում կարող են զարգանալ անկիլոզ  /ֆիբրոզ կամ ոսկրային/:

Անհրաժեշտ է հիշել, որ ռևմատոիդ արթրիտի դեպքում բացի հոդերից ախտահարվում են նաև սիրտը, թոքերը, անոթները երիկամները և այլ օրգաններ:

Բուժումը

Կոնսերվատիվ բուժման ժամանակ կիրառվում են հակաբորբոքիչ միջոցներ, հորմոններ և այլն: Կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ բուժման եղանակներ: Վիրահատական բուժման նպատակը սունտոտալ կամ տոտալ սինովէկտոկիան է: Ոտնաթաթերի մատների հոդերի ռևմատոիդ ախտահարման դեպքում սինովէկտոմիա սովորաբար չի կատարվում:

Կոնքազդրային , ծնկան, արմնկային հոդերի և ուսահոդերի ֆունկցիայի խանգարումների դեպքում արդյունավետ վիրահատություն է էնդոպրոթեզավորումը:

Նյութի աղբյուրը՝ izmirlianmedicalcenter.com

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook