Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձվարանների կիստա

Ձվարանների կիստան հեղուկով լցված  բշտիկ է, որը  զարգանում  է  ձվարանի վրա կամ ներսում:

Որոնք են ձվարանի կիստայի առաջացման պատճառները

Ձվարանի կիստաներն առաջանում են նորմալ ձվազատության ընթացքում: Ձվազատմանը նախորդող օրերի ընթացքում գոյանում է բշտիկ, որն աստիճանաբար մեծանում է: Այն կրում է  ձվաբջիջը: Նորմայում, բշտիկը պայթում է, և ներսում  գտնվող  ձվաբջիջն ընկնում է որովայնի խոռոչ: Սակայն, որոշ դեպքերում բշտիկը չի պայթում, և հեղուկը, մնալով բշտիկի մեջ, դառնում է կիստա: Ձվարանի կիստան սովորաբար անհետանում է առանց բուժման ՝ 2-3 ամսվա ընթացքում: Կիստաները  բավականին  տարածված են  վերարտադրողական տարիքի կանանց շրջանում և գրեթե չեն հանդիպում  դաշտանադադարից հետո: Կիստան սովորաբար  լցված է լինում հեղուկով: Սակայն կան կիստաներ, որոնք պարուննակում են արյուն կամ պինդ հյուսվածք:

Որոնք են ձվարանի կիստայի ախտանշաններըkista_yaichnika

Կանանց մեծամասնության մոտ կիստաները մնում են աննկատ և կանայք չեն էլ իմանում դրանց գոյության մասին: Դրանք սովորաբար հայտնաբերվում են  պատահականորեն՝ գերձայնային հետազոտության ժամանակ: Ախտանշաններ սկսում են զարգանալ միայն այն դեպքում, երբ մեծացած կիստան սկսում է ճնշել  հարևան օրգանները, արյունահոսել  կամ ոլորվել: Ձվարանների կիստայի դեպքում կարող է դիտվել.

  • ցավեր կոնքի շրջանում՝ բութ և մշտական  բնույթի
  • ցավ սեռական հարաբերության կամ աղիների դատարկման ժամանակ
  • անկանոն դաշտան՝ սովորականից ավելի երկար կամ կարճ, կամ դաշտանի բացակայություն
  • որովայնի փքվածություն:

Կիստայի ոլորվելու կամ պայթելու դեպքում հնարավոր է.

  • հանկարծակի ուժեղ և սուր ցավ որովայնում
  • սրտխառնոց և փսխում:

Ձվաբջջի զարգացման փուլերը դաշտանային ցիկլի ընթացքում:

Յուրաքանչյուր ամիս ձվարաններում միաժամանակ սկսում են զարգանալ մինչև 10-12 ձվաբջիջներ, սակայն միայն մեկն է դառնում գերակշռողը: Այն աստիճանաբար մեծանալով, պատռում է իրեն պատող բշտի պատը,  ընկնում է որովայնի խոռոչ, ապա  արգանդափողերով անցնում է դեպի արգանդ:

Ինչպես են բուժում ձվարանի կիստան

Ձվարանի կիստան որոշ տեսակներ կարող են ահետանալ առանց որևէ բուժման, սակայն Դուք պետք է պարբերաբար հետազոտվեք: Կախված Ձեր տարիքից,  կիստայի տեսակից և չափերից Ձեր  բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային բուժում կամ վիրաբուժական միջամտություն:

Երբեմն կիստան կարող է ոլորվել,  պատռվել, արյունահոսել կամ դառնալ չարորակ նորագոյացություն: Անմիջապես  դիմեք բժշկի՝ որովայնում առաջացած  հանկարծակի սուր ցավերի դեպքում:

Ինչպես կանխել ձվարանի կիստան

Եթե Ձեզ մոտ հաճախակի են դիտվում ֆունկցիոնալ կիստաներ, և Դուք հղիանալու  մտադրություն չունեք, ապա նոր կիստաների առաջացումը կարելի է կանխել բժշկի կողմից նշանակված համապատասխան բուժման, ինչպես նաև հակաբեղմնավորիչ հաբերն ընդունելու միջոցով:

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝  Լ. Բունիաթյան

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook