Thursday, May 2, 2024
Նորություններ

Մասնագիտությունների նոր ցուցակ, լիցենզավորում, որակի բարելավում. առողջապահության նախարարությունը՝ բարեփոխումների մասին

Հայաստանի առողջապահության նախարարությունը վերանայում է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանները՝ հաշվի առնելով ոլորտի զարգացումը եւ միջազգային միտումները։ Նոր բժշկական հաստատությունները պետք է լիցենզավորվեն նախքան իրենց աշխատանքը սկսելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա տեղեկացրեց բուժհաստատությունների համար որակի չափորոշիչներ մշակելու ծրագրերի մասին, ինչը թույլ կտա բացահայտել խնդիրները եւ օգնել դրանց լուծմանը:

Ներդրվել է նաեւ բժիշկների լիցենզավորման համակարգ։

Բուժաշխատողները 5 տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեն, կուտակեն կրեդիտներ եւ միայն հետո շարունակեն իրենց գործունեությունը։ Գիտական աշխատանքը նույնպես հաշվի է առնվում:

«Մի քանի հազար բուժաշխատողներ ստացել են իրենց հավաստագրերը, իսկ հունվարի 1-ից բոլոր բուժաշխատողները պետք է ունենան այդ հավաստագրերը։ Լիցենզիա ստացած բժիշկները պետք է յուրաքանչյուր 5 տարին մեկ վերապատրաստվեն։

Այն բուժաշխատողները, որոնք չունեն բավարար փորձ, եւ դրանք հիմնականում բուժքույրերն են, կարող են քննություններ հանձնել եւ վկայական ստանալ:

Կադրերը կենտրոնացած են Երեւանում, եւ մարզերում բուժքույրերի եւ բժիշկների մեծ պահանջարկ կա։ Դժվար է գտնել մասնագետ, որը կհամաձայնի տեղափոխվել հեռավոր գյուղ եւ աշխատել այնտեղ։

Ծրագրերից մեկի համաձայն՝ այն ուսանողները, որոնք կհամաձայնեն սովորել նպատակային օրդինատուրայում, կարող են Մարզ գործուղվել երեք տարով ։ Այս տարի բուհերում շատ տեղեր են հատկացվել ընտանեկան եւ առաջնային բուժօգնության բժիշկ մասնագիտություններով։ Բացի այդ, մենք ցանկանում ենք անցումային լիցենզավորում մտցնել ռեզիդենտներին, որպեսզի նրանք կարողանան սահմանափակ միջամտություն իրականացնել իրենց ղեկավարի վերահսկողության ներքո:

Մեկ այլ ծրագրով անհրաժեշտության դեպքում բժիշկներին կարող ենք 6 ամսով ուղարկել մարզեր՝ ներկայացնելով լրացուցիչ աշխատավարձ՝ մինչեւ երկարաժամկետ հեռանկարում խնդրի լուծումը»,-նշեց Նանուշյանը։

Փոխնախարարը հավելեց, որ կվերանայվի նաեւ բժշկական մասնագիտությունների ցանկը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook