Friday, May 3, 2024
Նորություններ

Մարզային բժշկական կազմակերպությունները կհամալրվեն մասնագետներով

Առողջապահության նախարարության և «Առողջ Հայաստան» սոցիալական-զարգացման հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է կնքվել, ինչը միտված է երիտասարդ  մասնագետներին  առողջապահության  ոլորտ  ներգրավելուն:

Հիմնադրամի գլխավոր տնօրեն  Գայանե Ոսկանյանը նշել է, որ նպատակը Հայաստանի մարզերում բարձրակարգ, երիտասարդ մասնագետների ներուժի արդյունավետ օգտագործումն է` համատեղելով պետության ու հասարակական կազմակերպությունների ջանքերը:

Կարևորելով Հայաստանի մարզային բնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության բարձրացման անհրաժեշտությունը և կուտակված միջազգային փորձն այդ ուղղությամբ կիրառելը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է նպաստի համակարգը երիտասարդ, բանիմաց, նորարարական տեխնոլոգիաներին ծանոթ մասնագետներով համալրելուն, ովքեր հնարավորություն կստանան գիտելիքները և մասնագիտական կարողությունները լիարժեք կիրառելու` ի նպաստ հայրենիքի: Ստեղծել նոր նախադրյալներ՝ առողջապահության ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացման համար:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են համագործակցել  բժշկական կազմակերպություններում  բուժանձնակազմի թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ` գյուղական համայնքներում երիտասարդ մասնագետներին երկու տարի ժամկետով  թափուր հաստիքներում  ներգրավելով, կազմակերպելով նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook