Friday, May 3, 2024
Նորություններ

Մարզերում կունենանք պալիատիվ խնամքի ծառայություններ

Հաշվետու ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է բժշկական օգնության ծառայությունների որակի և հասանելիության ապահովման ուղղությամբ շարունակվող ծրագրերին, ինչպես նաև նոր ուղղություններին, մասնավորապես` պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի ծառայությունների զարգացմանը։ Բանախոսը կարևորել է այդ ծառայությունները բոլոր մարզերում ներկայացված լինելու ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները։ Նախատեսվում է մինչև տարեվերջ բոլոր մարզերում ունենալ նման ծառայություններ։

Փոխնախարարը կարևորել է հեպատիտ Ց-ով շուրջ 1000  հիվանդի ժամանակակից արդյունավետ դեղերով բուժման թիրախային ծրագրի հանրային առողջապահական նշանակությունը։   unnamed1

«Բացի ներկրված լավագույն, թանկարժեք դեղերով հիվանդների լիովին բուժումը, ծրագիրը լուրջ դերակատարություն ունի հիվանդության տարածվածության կանխարգելման գործում»,-ասել է Սերգեյ Խաչատրյանը։

Փոխնախարարը ներկայացրել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերին ու ձեռքբերումներին։  Շեշտվել է, որ վարակիչ հիվանդությունների կառավարման, համաճարակաբանական հսկողության, պատվաստումների որակի և անվտանգության բարելավման, ինչպես նաև  պատվաստումների բարձր ընդգրկվածության  արդյունքում մահացության ընդհանուր կառուցվածքում վարակիչ հիվանդություններից մահացությունը չի հասնում 1%-ի։ Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ տարեվերջին կներդրվի արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող մարդու պապիլոմավիրուսային պատվաստանյութը։

Անդրադառնալով դեղերի ոլորտին` Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ  «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո նոր կարգավորումների` նորմատիվային ակտերի ընդունման գործընթաց է սկսվել։  Այժմ շրջանառության մեջ են դրվել դեղերի գրանցման, ներմուծման և արտահանման, մեկ միասնական ձևաչափով դեղատոմսերի դուրս գրման ու դեղերի բացթողնման կարգերը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook