Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր.Կա նաև արծաթե մեդալ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսը կրկին մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճել է արծաթե մեդալ:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից ԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե,  Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:

Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook