Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերը կկարողանան իրենց ընդմիջումները միավորել․ փոխնախարար

Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

«Որոշակի փոփոխություններ կատարել ենք այդ հոդվածներում։ Հիմնական ուղղվածությունն առաջինը տարիքային փոփոխություններն են, ինչպես նաև ճկունություն ենք ապահովել։
Առկա կարգավորմամբ՝ մինչև երեխայի 1,5 տարեկան լրանալը կինն իրավունք ունի իր 30 րոպեանոց ընդմիջումները միավորելու ու տեղափոխելու կամ օրվա սկիզբ, կամ օրվա վերջ, կամ իր հանգստի՝ ընդմիջման հատվածին։ Եթե նախկինում մինչև 1 տարեկան 6 ամսականն էր, նախատեսվում է երեխայի տարիքը տեղափոխել մինչև 2 տարեկան»,-ասաց փոխնախարարը։
Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook