Friday, May 3, 2024
Նորություններ

Նախորդ շաբաթ և կիրակի օրերին կարմրուկի դեմ կատարվել է 146 պատվաստում

Երևանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին, ընդհանուր առմամբ, կատարվել է կարմրուկի դեմ 146 պատվաստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատաքնային խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

«Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների և կոնտակտավորների հայտնաբերման համար, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն: Ընդհանուր առմամբ, կատարվել է 146 պատվաստում»,- նշել է նա:

Ոլորտի պատասխանատուները կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Այն անձինք, ովքեր փոքր տարիքում չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստման մասին, նույնպես կարող են մոտենալ հաշվառման պոլիկլինիկա պատվաստվելու համար, գործընթացն անվճար է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook