Ներկայացվել է կարմրուկի հաղթահարման Հայաստանի օրինակելի փորձը
Իրականացված կանխարգելիչ համալիր միջոցառումների շնորհիվ 2016 թվականին կարմրուկի և կարմրախտի համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում կայուն է եղել, չեն արձանագրվել նաև զբոսաշրջության աշխուժացման հետ պայմանավորված բերովի դեպքեր:
Տարածաշրջանում կարմրուկի և կարմրախտի էլիմինացման խոչընդոտների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության սահմանափակ միջոցների պայմաններում արդյունավետ և լավագույն գործելակերպը միջազգային համաժողովում այլ երկրներին ներկայացվել է որպես օրինակելի փորձ:
ՀՀ առողջապահության նախարարություն