Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Շագանակագեղձի գերաճ․ որ տարիքում և ինչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։

Այս խնդրով պացիենտների մեծ մասը կարևորություն չեն տալիս կամ նույնիսկ չեն նկատում տարիների ընթացքում միզարձակության փոփոխությունը, քանի որ շագանակագեղձի աճը դանդաղ պրոցես է։

Շագանակագեղձի գերաճի պատճառով պացիենտի մոտ կարող է առաջանալ սուր և քրոնիկական միզակապություն, ինչն ավելի է բարդացնում և երկարացնում բուժման ընթացքը։ Ուստի, առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

347431237_147279691669670_9098854529987322573_n

45-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ անցնել սքրինինգային հետազոտություններ`
✔ շագանակագեղձի ՈՒՁՀ
✔ PSA (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն)
✔ ուրոֆլոումետրիա:

Վաղ շրջանում շագանակագեղձի գերաճի 2 տիպերն էլ ավելի լավ են ենթարկվում բուժման, քան ուշացած դեպքերում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook