Շարժական մամոգրաֆը հոկտեմբերի 24-ից տեղակայվել է Սյունիքի մարզում
Շարժական մամոգրաֆը հոկտեմբերի 24-ից տեղակայվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման պիլոտային սքրինինգային ծրագիրը մեկնարկել է Հայաստանում 2021 թվականի հունվարի 15–ից։ Այն իրականացվում է երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում։ Ծրագրի շրջանակում անվճար մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել 50-69 տարեկան կանայք։
Սյունիքում շարժական մամոգրաֆը կտեղակայվի հետևյալ ժամանակացույցով.
Սիսիան՝ 24.10.2022–07.12.2022
Գորիս՝ 12.12.2022 – 12.02.2023
Կապան՝ 14.02.2022 –14.04.2023
Քաջարան, Մեղրի՝ 17.04.2022–17.05.2023
Ըստ առողջապահության նախարարության տվյալների, ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 19–ը իրականացվել է 15 321 անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։