Ո՞րն է էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիայի առավելությունը ողնաշարային ճողվածքների ժամանակ
«Աստղիկ» բժշկական կենտրոնում ներդրվել է ողնաշարի պարանոցային հատվածի էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիա` պարանոցային հատվածի ճողվածքների բուժման համար
Ինչպես նշում է «Աստղիկ» բկ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Կիրակոսյանը՝
էնդոսկոպ-համակցված միկրոդիսկէկտոմիայի ընթացքում 1-2 սմ երկարությամբ փոքրիկ կտրվածքի միջով , խողովակների օգնությամբ, վիրաբույժը մտնում է ախտահարման շրջանեւ վիրաբուժական մանրադիտակի ներքո հեռացնում է սկավառակի ճողվածքը:
Էնդոսկոպիկ ստանդարտ եղանակների համեմատությամբ` այս եղանակի առավելությունն այն է, որ էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ վիրաբույժն աշխատում է` նայելով էկրանին, այսինքն` աշխատում է երկչափ տարածության մեջ:
Էնդոսկոպ-համակցված վիրաբուժության ժամանակ վիրահատությունը կատարվում է` վիրահատական հզոր մանրադիտակի կիրառմամբ, որն ապահովում է եռաչափ պատկեր:
Նյութի աղբյուրը՝ astghikmc.am