Sunday, May 5, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ո՞ր հիվանդությունների դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել

ՀՀ կառավարության 05.05.2005թ. թիվ 517-Ն որոշմամբ հաստատվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան չեն կարող ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:

                                                                            Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ,

Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա,

Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով,

Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն,

Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ,

Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով),

Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ),

Տուբերկուլյոզի բաց ձևեր,

Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ,

Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ,

Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook