Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են արևածաղկի սերմերի օգտակար և վնասակար հատկությունները.

Joinfo.ua-ն պարզել է, թե օրգանիզմի համար ինչով են վնասակար և ինչով՝ օգտակար արևածաղկի սերմերը:

Նախ՝ օգտակարության մասին.

1. Արևածաղկի սերմերը պարունակում են կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, յոդ, սելեն և ցինկ, որոնք անհրաժեշտ են ատամների, մազերի, եղունգների և մաշկի նորմալ վիճակի համար:

2. Սերմերում պարունակվող վիտամինները, այդ թվում՝ A, B, D, E, C վիտամինները, բարձրացնում են իմունիտետը:

3. Արևածաղկի սերմերը հանգստացնում են և օգնում թողնել ծխելը:

Սակայն դրանք նաև վնասակար են.

1. Արևածաղկի սերմերը կարող են գիրացնել, քանի որ կալորիականությամբ չեն զիջում շոկոլադին և ընկուզեղենին:

2. Դրանք փչացնում են ատամի էմալը և մնալով ատամների միջև՝ կարող են առաջացնել կարիես:

3. Մեծ քանակով օգտագործելիս սերմերն առաջացնում են այրոց և աղեստամոքսային համակարգի խնդիրների սրացում:

4. Բոված սերմեր գնելիս դրանք կարող են պարունակել կադմիում, որը վատացնում է սրտի աշխատանքը:

5. Դրանք կարող են թուլացնել ձայնալարերը, այդ պատճառով երգիչներին խորհուրդ չի տրվում օգտագործել:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook