Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները

Սեռական ցանկության (sexual desire) պակասը կարող է բացատրվել օրգանիզմի տարիքային փոփոխություննրեով: Ինչպես գրում է urolog.am-ը, այդ փոփոխությունները չպետք է երկարատև և մշտական բացասական ազդեցություն ունենան սեռական կյանքի վրա:
Տարիքի հետ կանանց մոտ զարգանում է սեռական դիսֆունկցիա, որի դրսևորումներն են` սեռական ցանկության նվազումը, հեշտոցի չորությունն ու ցավոտ սեռական հարաբերությունը:
Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն ու սնունդը: Սրտային հիվանդություննրը նույնպես ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա:
Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:

Սեռական հորմոնները և դաշտանադադը նույնպես կարող են բացասաբար ազդել սեռական ցանկության և լիբիդոյի վրա:

Սեռական կյանքն ամենակարևորն է մարդկային հարաբերությունների մեջ: Տարիքը չպետք է ազդեցություն գործի ամուսինների սեռական կյանքի վրա, եթե, իհարկե, կա ցանկություն նրանց մոտ միմյանց օգնելու և հաղթահարելու այն դժվարությունները, որոնք հանդիպում են իրնեց կյանքի ճանապարհին: Զույգի միմյանց հանդեպ սեռական ցանկությունների և ներքին զգայական պահանջի բավարարումը մեծ խթան է նրանց հետագա երջանիկ և գոհունակ կյանքի համար: Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել առողջ կենսակերպին, տարիքային հիվանդությունների կանխարգելմանը, հոգեբանական բարդույթների հաղթահարմանը` մարմնի, հոգու և սեռական հարմոնիան պահպանելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook