Որքան միրգ է հարկավոր ուտել՝ առողջությանը չվնասելու համար
Բոլորը գիտեն այն մասին, որ մրգերն օգտակար են, և ամռան ընթացքում ամենից օգտագործվողն են։ Ըստ Mirkrasoty.life-ի, որպեսզի մրգերի օգտագործումը չվնասի օրգանիզմին, հարկավոր է հետևել այս կանոններին.
՝ Օրվա ընթացքում 2-4 անգամ։ Փորձագետները նշում են, որ օրվա ընթացքում օրգանիզմին հարկավոր է 2-4 չափաբաժին միրգ։ Դրա օպտիմալ քանակը կախված է ակտիվության աստիճանից։ Միրգ կարելի է օգտագործել նախաճաշի ընթացքում, ինչպես նաև՝ որպես ընդմիջում։ Նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել։
️՝ Մրգերի կարիքը կախված է անհրաժեշտ էներգիայի քանակից։ Որքան բարձրահասակ եք, և որքան իդեալական է մարմնի զանգվածը, այնքան շատ էներգիա է հարկավոր։ Տղամարդիկ ավելի շատ ածխաջրերի կարիք ունեն, քան կանայք։ Երիտասարդներն ավելի շատ միրգ պետք է օգտագործեն, քան մեծահասակները։ Ակտիվ կենսակերպ վարող մարդիկ ավելի շատ միրգ են օգտագործում, քան քիչ շարժվողները։
՝ Սահմանափակում ենք մրգերի օգտագործումը երեկոյան ժամերին։ Կարևոր է ճիշտ ընտրել մրգերի օգտագործման ժամանակը։ Երեկոյան ժամերին միրգ կարող եք օգտագործել այն դեպքում, երբ ծախսելու եք դրանց օգտագործումից ստացած էներգիան։ Հակառակ դեպքում ավելորդ կիլոգրամներ կկուտակեք։ Միրգ հարկավոր է օգտագործել ցերեկային ժամերին, որպեսզի հասցնեք ծախսել դրանից ստացած էներգիան։
՝ Սննդարար նյութեր։ Անհրաժեշտ է սահմանափակել վատ ածխաջրերի օգտագործման քանակը, սակայն կարևոր է հիշ
ել, որ մրգերը հարուստ են բազմաթիվ սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով, և այլն։ Մի սահմանափակվեք միայն մի տեսակի մրգի օգտագործմամբ, ձգտեք բազմազանության և սեզոնային միրգ օգտագործեք։