Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Որքան տուգանք կսահմանվի, եթե քաղաքացիները խախտեն հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները

Հոկտեմբերի 1-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տարբեր տնտեսվարողների մոտ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ: Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

  Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն ասաց, որ նախապես պլանավորելու են՝ որ տնտեսվարողների մոտ պետք է ստուգայց իրականացնեն:
   «Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,-նշեց Աննա Հարությունյանը:
   ԱՆ-ի պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք:

«Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ երկու անգամ հաճախել: Որևէ սահմանափակում չկա: Դա կախված է նրանից, թե տվյալ գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել: Եթե այնտեղ խախտումները շատ են, բնականաբար կրկնակի ստուգայցեր են իրականացվում, որ պարզենք՝ որքանով են իրականացվում մեր կարգադրի պահանջները»,-ասաց Աննա Հարությունյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook