Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Չի կարելի քնել վեց ժամից պակաս ու ինը ժամից ավել․ գիտնականները խոսել են հետևանքների մասին

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ կոֆեինը չի ազդում քնի տևողության վրա, բայց ալկոհոլ օգտագործողներն ավելի երկար են քնում, քան անհրաժեշտ է:

. Քնի տևողությունն ազդում է ուղեղի առողջության վրա, հատկապես տարեցների մոտ։Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով  Սթենֆորդի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Neurology-ում: Հետազոտության մասնակցել են շուրջ 70 տարեկան ավելի քան 4 հազար մարդ:

Ընդ որում՝ հավասարապես վնասակար է քիչ ու շատ քնելը։ Քնի խանգարումները բացասաբար են անդրադառնում ինչ-որ նոր բան ընկալելու, առողջ դատելու, տարբեր խնդիրներ ու առաջադրանքներ լուծելու, որոշումներ կայացնելու, տվյալներն արագ ու երկար հիշելու և ուշադրությունը պահելու` մարդու ունակության վրա: Եթե քունն ինչ-ինչ պատճառներով խախտված է` դեմենցիայի, դեպրեսիայի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ կա։
«Նրանք, ովքեր գիշերը քնում էին վեց ժամ կամ պակաս, ունեցել են բետա-ամիլոիդի բարձր մակարդակ, ինչը մեծացնում է դեմենցիայի վտանգը», – ասել է Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ջո Վիները:
Տարեց մարդիկ, որոնք քիչ են քնում, կողմնորոշման, ուշադրության, հիշողության և տարածական կողմնորոշման խնդիրներ են ունենում։
Գիտնականները պարզել են, որ չափազանց երկար քունը կապված է ճանաչողական ֆունկցիաների վատթարացման հետ, սակայն անկողնում ինը կամ ավելի ժամ անցկացնող մարդկանց մոտ բետա-ամիլոիդի բարձր մակարդակ չի հայտնաբերվել:
Հետազոտության մասնակիցները, որոնց քունը գերազանցել է 7-8 ժամվա նորման, շատ ավելի վատ են հաղթահարել թվային նիշերի փոխարինման թեստը:
Հետազոտության շրջանակում նաև պարզվել է, որ կոֆեինը ոչ մի կապ չունի քնի տևողության հետ, իսկ ալկոհոլ խմողները սովորաբար ավելի երկար են քնում:
Պարզվել է նաև, որ կանայք տղամարդկանցից երկար են քնում։
Նյութը՝   armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook