Monday, May 6, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Պահպանակ: Առավելություններն ու հնարավոր խնդիրները

1428917395_novyy-prezervativ2 Պահպանակն ամենատարածված բեղմնականխիչ միջոցն է:Այն սովորաբար պատրաստվում ՝ հատուկ ռետինից՝ լատեքսից: Պահպանակները լինում են  ինչպես տղամարդու  այնպես էլ կանացի:  Կան  նաև տարբեր հաստության, գույնի, հոտի:  Պահպանակը հագցնում են էրեկցիայի վիճակում գտնվող  առնանդամի վրա, որպեսզի սերմնահեղուկը հավաքվի պահպանակի ծայրում:Մինչև հագցնելը, պետք է սեղմել պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար: Պահպանակը իր մեջ է պահում սերմնահեղուկը, խոչընդոտելով սերմնաբջիջների թափանցումը հեշտոց, այդպիսով կանխելով հղիությունը:
Ինչպես օգտագործել պահպանակը
-Պետք է բացել զգուշությամբ, որպեսզի խուսափեք պահպանակի պատռումից: Խուսափեք առնանդամի և հեշտոցի շփումից, քանի դեռ պահպանակը հագցրած չէ:
-Սերմնաժայթումից հետո այն անմիջապես պետք է հանել, պահելով պահպանաակը այնպես, որպեսզի սերմնահեղուկը չթափվի: Օգտագործելուց հետո  պետք է հանգուցակապել և գցել աղբարկղը:
-Պահպանակները պետք է օգտագործել միայն մեկ անգամ:
-Չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել:
-Եթե օգտագործում եք քսուքներ, ապա պահպանակի հետ  պետք է օգտագործել միայն ջրային հիմքի վրա պատրաստված քսուքներ:Ճարպային քսուքները՝ վազելինը, մերսման քսուները, կրեմնեprezervativրը չպետք է օգագործվեն պահպանակների հետ,քանի որ դրանք քայքայում են լատեքսը և պահպանակը կարող է պատռվել :
-Պահպանակի փաթեթի վրա պետք է ստուգել օգտագործման ժամկետը և փաթեթի ամբողջականությունը: Եթե այն ժամկետանց է,փաթեթը պատռված է, կամ կպչուն, ապա չպետք է օգտագործել: Պահպանակները պետք է պահել սենյականյին ջերմաստիճանում, արևի ճառագայթներից հեռու:
Պահպանակի առավելությունները
-Օգտագործումը անվտանգ է: Դրանց գործածումը գործնակաանում ոչ մի կողմնակի ազդեցություն չունի:
-Արդյունավետությունը շատ բարձր է, ճիշտ օգտագործման դեպքում այն հասնում է 98 %
-Կանխում է սեռավարակները:
-Օգատագործելը շատ հեշտ է:
Պահպանակի հետ կապված հնարավոր խնդիրները
– Որոշ մարդիկ նշում են, որ պահանակները նվազեցնում են սեռական զգայունությունը և անհարմարավետ են
-Երբեմն լատեքսը որոշ անձանց մոտ կարող է առաջացնել ալերգիա
-Պահպանակը կարող է սեռական հարաբերության ժամաակ դուրս սահել կամ պատռվել

Ապրեք Առողջ…

Նյութը պատրաստելիս օգտվել ենք ՝ <հարցեր և պատասխաներ առքողջության մասին>

Leave a Reply

x Close

Like Us On Facebook