Saturday, May 4, 2024
Նորություններ

Պարենամթերքի համաշխարհային գները հասել են ողջ պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի

Պարենամթերքի գները մարտ ամսին զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում՝ հասնելով աննախընթաց մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հաղորդել Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ):

«Պարենամթերքի համաշխարհային գները մարտ ամսին զգալիորեն բարձրացել են եւ հասել ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի»,-ասվում Է կազմակերպության զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում Է, որ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որի օգնությամբ հետեւում են առավել տարածված պարենի համաշխարհային գների ամենամսյա փոփոխություններին, մարտին հասել են 159,3-ի նշագծին, ինչը 12,6 տոկոսային կետով բարձր Էր, քան փետրվարին:

  Դրա հետ մեկտեղ արդեն փետրվարին այդ ցուցանիշը հասել Է ամենաբարձր մակարդակին՝ 1990 թվականին ինդեքսի սահմանումից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook