Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ստեղծվել է անլար սարք սրտի հիվանդությունների ախտորոշման համար

Ամերիկացի գիտնականները ստեղծել են անլար համակարգ հյուսվածքների խոր մոնիթորինգի համար։ Դա կհեշտացնի սիրտ-անոոթային համակարգի հետազոտությունը։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտությունը հրապարակվել է Nature Biotechnology ամսագրում։

Նախնական սթրեսների տվյալներով՝ ուլտրաձայնային համակարգը փափուկ ճկուն սպեղանու վրա թույլ կտա անընդհատ հետեւել հյուսվածքների ֆիզիոլոգիական ազդանշաններին 164 միլիմետր խորության վրա։ Դա նշանակում է, որ նրա օգնությամբ հնարավոր է անընդհատ չափել կենտրոնական արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը, սրտի կծկումները եւ այլ ֆիզիոլոգիական ազդանշաններ օրվա 12 ժամվա ընթացքում։

Մյուս փափուկ ուլտրաձայնային սարքերից սա տարբերվում է նրանով, որ լարեր չունի, ինչը զգալի ազատություն է ապահովում օգտատիրոջ շարժունության հարցում։ Բացի այդ, մարդու շարժվելը չի ազդել չափումների արդյունքների վրա։

Առողջ մարդկանց մոտ սարքը կարող է չափել սիրտ-անոթային համակարգի արձագանքը իրական ժամանակի ռեժիմում կատարվող վարժություններին։ Այսպիսով, նրանք կարող են պատկերացում կազմել մարզումների փաստացի ինտենսիվության մասին եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը։

Բացի այդ, զարկերակային ճնշման եւ սրտի կծկման անոմալ մեծությունը հանգստի կամ ֆիզիկական բեռնվածության ժամանակ սրտային անբավարարության ախտանշաններ են։ Ուստի գիտնականների ստեղծած սարքը կարող է օգտագործվել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներին հետեւելու համար։

Առայժմ սարքի աշխատանքը ստուգել են միայն ոչ մեծ, բայց տարատեսակ պոպուլյացիայի վրա, ասել են գիտնականները։ Ապագայում սարքը կարող է թեստավորվել ավելի մեծ թվով մարդկանց համար, այդ թվում կլինիկական փորձարկումներում։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook