Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վիտամին K-ն մի քանի նյութերի միացություն է

Վիտամին K (ֆիլլոխինոն, պրենիլմենախինոն)

vitamin_k_45009_1_1_8709Վիտամին K-ն մի քանի նյութերի միացություն է։ Գոյություն ունեն վիտամին K1 (ֆիլլոխինոն) և վիտամին K2 (պրենիլմենախինոն)։ Վիտամին K-ի կենսաբանական դերը պայմանավորված է վերջինիս արյան մակարդելիության գործում ունեցած նշանակությամբ։ Հակաբիոտիկներով և աղիների միկրոֆլորայի վրա ներազդող այլ միջոցներով բուժման պարագայում վիտամին K-ն անհրաժեշտ է լյարդում պրոթրոմբինի և արյան մակարդելիությունն ապահովող այլ նյութերի սինթեզման համար։ Առողջ օրգանիզմը վիտամին K2 ինքնուրույն է սինթեզում։

Վիտամին K-ն հիմնականում արտադրվում է աղիների միկրոֆլորայի միջոցով։ Օրգանիզմն այն ստանում է նաև սննդամթերքի միջոցով։

Օրգանիզմում վիտամին K-ի բացակայության կամ դեֆիցիտի պայմաններում կարող են զարգանալ հեմոռագիկ երևույթներ։ Քանի որ վիտամին K-ն ճարպերի ազդեցության տակ լուծվում է, աղիքային պատի ճարպերի ներծծման խանգարումների ժամանակ վերջինիս ներթափանցումը օրգանիզմ դժվարանում է։ Այս հանգամանքը հեմոռագիկ դիաթեզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Հեմոռագիկ դիաթեզը մի հիվանդություն է, որը բնութագրվում է արտահայտված արյունահոսությամբ։ Դրա պատճառ կարող են դառնալ վնասվածքները, արյունահոսությունները (ենթամաշկային, միջմկանային, միջանոթային և այլն)։ Հեմոռագիկ դիաթեզը արյան մակարդելիությունն ապահովող պրոթրոմբինի պակասի արգասիք է, որի սինթեզմանը մեծապես նպաստում է վիտամին K-ն։

Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում և ելակում։

Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին K-ի օրական պահանջը ստույգ սահմանված չէ, սակայն այն մոտավորապես կազմում է 70-140 մկգ։

Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook