Friday, May 3, 2024
Նորություններ

Տիգրան Մանսուրյանը միացավ «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» ակցիային

Զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները տոնական բացիկներ են պատրաստում Մարտի 8-ի կապակցությամբ: Sputnik Արմենիան տեղեկացավ, որ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց այդ բացիկներով է շնորհավորելու իր հարազատներին:

Երևանի պետական բժշկական համալսարանը ակցիա է նախաձեռնել, որի շրջանակում զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները մարտի 8-յան տոնական բացիկներ են պատրաստում։ Որոշ պետական կառույցներ ու հայտնի մարդիկ արդեն հայտնել են, որ պատրաստ են գնել այդ բացիկները։ Նրանց է միացել նաև կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook