Ցնցումներ ջերմությունից
Վեց ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մի մասը բարձր ջերմությունից կարող է ցնցումներ ունենալ, որոնք կոչվում են ջերմային կամ ֆեբրիլ (թերմիկ): Դա սովորաբար լինում է ջերմությամբ ուղեկցվող հիվանդության առաջին ժամերին: Երեխան մի պահ տարօրինակ է թվում, հայացքն անթարթ է, հետո մարմինը պրկվում է, սկսվում են ջղաձգություն և վերջույթների ցնցումներ: Երեխան կարող է կապտել, գիտակցությունը կորցնել: Սովորաբար ցնցումները 3-4 րոպեից ավել չեն տևում, նույնիսկ կարող են ավարտվել հաշված վայրկյանների ընթացքում:
Կանխարգելումը և բուժումը
Ջերմային ցնցումները գրեթե միշտ անվնաս են երեխայի համար, բայց պետք է դրանց մասին անպայման տեղեկացնել մանկաբույժին: Որպեսզի տենդը ջղաձգության պատճառ չդառնա, հանեք երեխայի հագուստը և մարմինը շփեք գոլ ջրով թրջած սպունգով: Գոլորշիանալու ընթացքում ջուրը ջերմությունը կիջեցնի: Երբեք երեխայի մարիմնը մի շփեք սառը ջրով, քանի որ դա նեղացնում է անոթները և նվազեցնում ջերմատվությունը: Երեխայի մարմինը չորացրեք չոր սրբիչով և նրան փաթաթեք բամբակյա սավանով: Հաճախակի ստուգեք երեխայի ջերմությունը: Երբ ջերմությունը կրկին բարձրանում է , նրա մարմինը նորից շփեք թաց սպունգով կամ հովհարեք մարմինը: Երեխային ինչքան կարելի է շատ ըմպելիք տվեք:
Երեխային պարացետամոլ կամ այլ ջերմիջեցնող դեղամիջոց տվեք՝ դեղի թույլատրելի չափաբաժինով: Մինչև 12 տարեկան երեխաներին ասպիրին կամ ասկոֆեն մի տվեք, եթե բժիշկը չի նշանակել:
Եթե այնուամենայնիվ , ջղաձգումներ սկսվեն, խուճապի մի մատնվեք, կրկին շփեք երեխայի մարմինը, որպեսզի հովանա, բայց չսառչի: Այնուհետև արեք հետևյալը.
*Ազատեք մաճակալը և երեխային փորիկի վրա կամ կողքի պառկացրեք այնպես , որ գլուխը կողքի թեքված լինի մի քիչ հետ, որպեսզի շնչառական ուղիները ազատ լինեն:
*Հետևեք, որ երեխայի բերանում ոչինչ չլինի, և նրա բերանը ոչինիչ մի դրեք:
*Եղեք երեխայի կողքին և ցնցումն ավարտելուց հետո հանգստացրեք նրան: Բժիշկ կամ շտապօգնություն կանչեք:
Ապրեք Առողջ…
Նյութի աղբյուր <<Մեկից երեք տարեկան երեխայի խնամքը>> Հայաստան-1999