Քթային արյունահոսություն
Քթային արյունահոսությունը հաճախակի հանդիպող պաթոլոգիաներից մեկն է
Առաջացման պատճառներից են՝
Քթի վնասվածքները
Քիթը շատ ուժեղ մաքրելը
Մրսածությունը և գրիպը
Սինուսիտները
Ալերգիկ ռեակցիաները
Դեղամիջոցների ընդունումը
Թմրամիջոցների կամ ալկոհոլի ընդունումը
Բարձր ճնշումը
Սիրտ-անոթային հիվանդությունները
Արյան մակարդելիության խանգարումները
Քթի նորագոյացությունները
Քթի խոռոչի վիրահատությունները
Քիմիական նյութորի և փոշու ազդեցությունը և այլն
Ինչպես դադարեցնել արյունահոսությունը ?
1. Նստեցրեք տուժածին, թեթևակի կախելով գլուխը առաջ
2. Սեղմեք 10-15 րոպե քթի կողմնային հատվածները
3.Որևէ սառը իր (սառույց,շիշ,կտոր) դրեք քթի վերին հատվածում և ծոծրակին
4.Զանգահարեք 1-03 կամ դիմեք մոտակա ԼՕՌ բաժանմունք
Նյութը՝ Dr. Astine Sargsyan