Saturday, May 4, 2024
Նորություններ

Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին:

Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի առաքելությունը, ընթացիկ ծրագրերը և անցած ուղին` ընդգծելով, որ տարիներ ի վեր բարեգործական ծրագրեր են իրականացվել Հայաստանի մարզերում:

Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ուրվագծել են փոխգործակցության եզրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսուհետև համակարգված աշխատելու: Իսկ նոր ծրագրերն ու անելիքները մշակել համատեղ` նախարարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook