Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

10 ախտանշան, որոնք վկայում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և ունի թիթեռի ձև: Այն համարվում է նյութափոխանակության համար ամենակարևոր գեղձը, ուստի դրա աշխատանքի խանգարումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի վրա և զգալիորեն վատացնել կյանքի որակը:

Հիմնական խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը հաճախ անտեսում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին վկայող ախտանշանները և ժամանակին դրանցից չազատվելու հետևանքով բախվում է առողջական բազմաթիվ խնդիրների (ճարպակալում, սրտի հիվանդություններ, դեպրեսիա, տագնապի զգացողություն, մազաթափություն, անպտղություն և այլն):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված ախտանշանները, որոնք վկայում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին.

  1.   Մկանային ցավեր ու հոդացավեր. մկանային ցավերը, հոդացավերը, ձեռքերի թուլությունն ու դաստակային թունելի համախտանիշը կարող են վկայել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին:
  2.   Այս խնդրի ախտանշան կարող են լինել նաև պարանոցի հատվածում այտուցվածության զգացողությունը, տհաճ զգացողություններն ու չափերի մեծացումը:
  3.   Մազերի ու մաշկի վիճակի փոփոխություն. մազերը հաճախ դառնում են փխրուն, կոշտ ու չոր, հեշտ են փշրվում ու թափվում: Բացի այդ, նման խնդիրների դեպքում մաշկը հաճախ կոշտանում է, հաստանում, չորանում և սկսում թեփոտվել:
  4. Աղիների հետ կապված խնդիրները, փորկապությունը, փորլուծությունը կամ գրգռված աղու համախտանիշը նույնպես կարող են պայմանավորված լինել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներով:
  5.   Դաշտանային ցիկլի խանգարումները կամ անպտղությունը նույնպես  վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների մասին վկայող ախտանշան են:
  6. Շատ դեպքերում հարկավոր է հաշվի առնել նաև գենետիկ հակվածությունը:
  7.  Շատ մեծ նշանակություն ունի նաև օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը՝ հատկապես, եթե այն չի կարգավորվում դիետաների, վարժությունների կամ դեղամիջոցների օգնությամբ:
  8. Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին կարող են վկայել նաև դեպրեսիաները, խուճապի ու տագնապի զգացողությունները:
  9. Քաշի անբացատրելի փոփոխությունները կարող են լինել հիպոթիրեոզի կամ հիպերթիրեոզի ախտանշան:
  10. Նաև շատ լուրջ ախտանշան է մշտական հոգնածության զգացումը, որի դեպքում մարդը չի հանգստանում նույնիսկ երկար առողջ քնից կամ հանգստից հետո:

 

Նյութի աղբյուրը՝ positivemed.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook