Monday, May 6, 2024
Նորություններ

COVID-19-ով վերակենդանացման բաժանմունքում հայտվածների մոտ 82 տոկոսը պատվաստված չէ. մասնագետ

COVID-19-ով հոսպիտալացված եւ վերակենդանացման բաժանմունքներում հայտնված պացիենտների մեծամասնությունը պատվաստված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, բոլոր ակտիվ դրական դեպքերի մոտ 77-78 տոկոսը պատվաստված չէ: Պատվաստում չեն ստացել նաեւ հոսպիտալացված պացիենտների 82 տոկոսը եւ վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող մարդկանց մոտ 80-82 տոկոսը:

Ինչպես նշեց Սահակյանը, Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 40 տոկոսը (մոտ 890 000) արդեն պատվաստանյութի 2 դեղաչափ է ստացել. նրանցից միայն 3.6 տոկոսն է կովիդ-դրական, ինչը վկայում է պատվաստանյութերի արդյունավետության մասին:

Պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել բնակչության մոտ 47.8 տոկոսը, իսկ բուստերային պատվաստանյութեր՝ մոտ 1 տոկոսը:

Գայանե Սահակյանը նշեց նաեւ, որ ԱՀԿ-ն երկրների առջեւ ամբիցիոզ նպատակ է դրել՝ մինչեւ այս տարվա հուլիսի մեկը երկու դեղաչափով պատվաստել բնակչության 70 տոկոսը, ինչը հնարավորություն կտա պայքարել արագ փոփոխվող եւ նոր հայտնվող շտամերի դեմ եւ կօգնի վիրուսը շրջանառությունից ավելի արագ դուրս բերել:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook