Saturday, May 4, 2024
Նորություններ

Օմիկրոնի երեք ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է. մասնագետ

Կորոնավիուսի օմիկրոն շտամըը ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենփատեսակը: Այն արդեն Հայաստանում է եւ ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվող նոր դեպքերի թիվը նվազել է, սակայն համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելին, իրական իրավիճակը այս պահին գնահատել հնարավոր չէ, քանի որ թեստավորումների թիվը բավական փոքր է. եթե ընտանիքում կա մեկ դրական դեպք, ընտանիքի մյուս անդամներն այլեւս չեն թեստավորվում, երբ նույն ախտանիշներն են ունենում: Հետեւաբար իրական հիվանդացության մակարդակի մասին հստակ տվյալներ, մասնագետի խոսքով, այսօր չկան:

Ինչպես նշեց Ռոմելլա Աբովյանը, կատարվող թեստերի մեջ դրական արդյունքների մասնաբաժինը, ըստ վերջին տվյալների, 29 տոկոս է:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքոմ ախտանիշները սովորաբար շատ նման են լինում ՍՇՎ-ին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Նման ախտանիշներ ունենալու դեպքում մասնագետը հորդորում է դիմել առողջության առաջնային պահպանման օղակներ՝ ժամանակին բուժօգնություն ստանալու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook