Sunday, May 5, 2024
ՀայտարարություններՆորություններ

անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը

Հարգելի՛ քաղաքացիներ,

📌 անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև Յունիբանկը։ Այս պահին համագործակցող մյուս բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը և Հայէկոնոմբանկը։

Ըստ այդմ, կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքներից կհաշվարկվի հետվճար։

ℹ️ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook