Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդաբանը ներկայացրել ամենապարզ միջոցը սննդի չափաբաժինները փոքրացնելու և առողջ կենսակերպ վարելու համար

Ճիշտ սննդակարգը շատ կարևոր է ոչ միայն կազմվածքի, այլև ընդհանուր առողջական վիճակի պահպանման համար, սակայն շատ հաճախ մարդիկ նորմայից շատ են ուտում՝ միևնույն ժամանակ սննդակարգում օգտագործելով նաև անառողջ մթերք, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման ու դրա հետևանքով առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Սակայն ամերիկացի սննդաբան Էնջել Հեբերտը ներկայացրել է երեք պարզ խորհուրդ, որոնք կօգնեն զգալիորեն նվազեցնել օգտագործվող սննդի քանակությունն ու վարել ավելի առողջ կենսակերպ։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով WAGM-TV-ին։

Փորձագետի խոսքով՝ ավելի քիչ ուտելու համար ցանկալի է կիրառել փոքր ափսեներ։ Սա չափաբաժինները փոքրացնելու ամենապարզ միջոցն է, որը նաև ստեղծում է մեծ չափաբաժնի խաբկանք։ Եթե չափաբաժինը փոքրացնելու դեպքում սնվելուց որոշ ժամանակ անց քաղցի զգացումը պահպանվում է, ապա կարելի է հագեցնել այն օսլա չպարունակող որևէ բանջարեղենով։ Օրինակ՝ շատ օգտակար ու հագեցնող կարող են լինել բրոկոլին, սպանախը կամ հազարը։

Հեբերտը նաև խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ բնական մթերքին ու հնարավորինս խուսափել կիսաֆաբրիկատներից, քանի որ դրանցում չափազանց մեծ քանակությամբ աղ, շաքար ու ճարպ է պարունակվում, որոնք խիստ վնասակար են ինչպես կազմվածքի, այնպես էլ առողջության համար։

Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունի նաև ֆիզիկական ակտիվությունը։ Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր է շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվությանը տրամադրելը։ Ավելին՝ ցանկացած վարժություն ավելի օգտակար է, քան դրա բացակայությունը, ուստի անգամ կարճատև մարզումը կարող է արդյունավետ լինել։

Նյութը` med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook