Sunday, May 5, 2024
Առողջ ապրելակերպ

ԲՐՆՁԵ ԴԻՄԱԿ

Բրինձը կանոնավոր, չափավոր  օգտագործելու դեպքում նվազեցնում է

 քաղցկեղի առաջացումը, բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային 

համակարգի  վրա: Այն օգնում է կարգավորել ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդությունների

 դեպքում: Բրինձը  օգնում է մարմինը մաքրել տոքսիններից, բարերար 

ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Բրնձից պատրաստվաս դիմակները բարելավում են մազերի, եղունգների և մաշկի վիճակը:

 

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է `3 ճաշի գդալ բրինձ, 3 ճաշի գդալ թարմ կաթ և 1ճաշի գդալ մեղր:Բրինձը եփել ,քամել,  բրնձաջուրը պահել  դիմակը մաքրելու համար: Բրնձին ավելացնել  գոլացրած կաթը և մեղրը: Ստացված խույսը

 քսել դեմքին, պահել մինչև չերանա, որից հետո  մաքրել բրնձաջրով:

Բրնձաջուրը խոնավեցնում է մաշկը և խթանում է արյան շրջանառությանը,ինչպես նաև նվազեցնում է մաշկի բորբոքումը: Այս դիմակը կարելի է օգտագործել  շաբաթը մեկ անգամ:

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook